Այն ծրագիրը, որ մենք ուզում ենք իրագործել՝ տրամաբանությունը հետևյալն է, մենք նախ մարդուն ուղեկցում ենք և նրան պատրաստում ենք աշխատանքի: Չաշխատելը նաև հոգեբանական որոշակի շերտ ունի, որովհետև մարդը եթե 15 տարի ենթադրենք չի աշխատել, այստեղ միայն այն չէ, որ իրեն պետք է ասենք՝ աշխատանք կա, գնա աշխատի, ինչպես աշխատողի համար չաշխատելը շատ մեծ սթրես է, այնպես էլ երկար տարիներ չաշխատողի համար աշխատելը, այսինքն՝ աշխատանքի ժամ ունենալ, այս ունենալ, այն ունենալ, դա էլ է մեծ սթրես:
Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական աջակցության տրամադրման մեխանիզմին:
«Մարդուն պետք է ուղեկցել մինչև այդ կետը: Այդ կետում մենք մարդուն պետք է առաջարկենք կոնկրետ աշխատանք: Բայց եթե մարդը համաձայնվում է աշխատել՝ այդ պահից այդ աջակցությունը չի դադարում, այլ որոշակի ժամանակ, որոշակի մեթոդաբանությամբ շարունակվում է մինչև այն պահը, երբ մարդն արդեն որոշակի վերադարձել է լիարժեք աշխատանքի շուկա և վերականգնել աշխատելու այդ մենթալիտետն ամբողջությամբ»,- ասել է վարչապետը:
