Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. փակ ավտոճանապարհ կա

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է:

Ծիլքար գյուղում ձյուն է տեղում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց է:

Կիսվել սոց․ ցանցերում