Ուզենայիք՝ ձեր ժամանակ տեղ կտայիք

Պարադոքսի երկիր Հայաստանս… Ակադեմիական կրթվածության առումով ամենաինտելեկտուալ իշխանությունը ձեւավորել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, ինտելեկտուալները եղանակ էին ստեղծում թե գործադիր, թե օրենսդիր, թե դատական իշխանությունում: Բայց դա հանրայնորեն ամենաչսիրված, քննադատված, ծաղրի ենթարկված իշխանությունն էր: Հիմա առաջին նախագահի ակադեմիական տիտղոսը ծանակած, նրան ,,մեռած լեզուների գիտակ,, անվանած մարդիկ բարձրացնում են իշխանության կրթվածության հարցը: Թե ձեր ինչի՞ն է պետք ակադեմիկոս վարչապետը կամ գիտությունների դոկտոր նախարարը: Ուզենայիք՝ ձեր ժամանակ տեղ կտայիք:

 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0XmQwNdvAhVxEqC5tZGg2U4ysjpTdJT4YwbfdkpVc6VShqyf7SE4sPykwTjn9vaicl&id=100009118389831&rdid=4TTF3NTtLi36d2wG

Կիսվել սոց․ ցանցերում