Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 20-ին որոշում է ստորագրել, որով դպրոցի տնօրենին ազատել է պաշտոնից՝ 5 տարվա պաշտոնավարումից հետո։« Լիլիթ Սամվելի Ասլանյանին՝ 2024 թվականի նոյեմբերի 21-ից ազատել «Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան հ.82 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2019 թվականի նոյեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան հ.82 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն կազմակերպության տնօրենի տեղակալ Գոհար Մինասյանին»,-նշվում է որոշման մեջ:

Տնօրենին աշխատանքից ազատելու համար հիմք է ծառայել աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալը

Կիսվել սոց․ ցանցերում