Նոր Արեշում երկու «Լեքսուս» են հրկիզել

Նոյեմբերի 24-ին` գիշերվա ժամը 3:19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` մասամբ: Այրվել են նաև կենցաղային իրեր:

Նույն ընթացքում ահազանգ է ստացվել նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, նաև` Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է: Պարզվում են նաև որոշ հանգամանքներ:

Ըստ տեղեկությունների` նույն փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ նախապես բենզակայանից գնել է բենզին և հրկիզել ավտոտնակը:
Նոյեմբերի 25-ին` ժամը 16:30-ին, 28-ամյա երիտասարդը իրենց փողոցում հաjտնաբերվել ու ձերբակալվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոց․ ցանցերում