ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ. ԸՆԴԱՄԵՆԸ 57 ԵՎՐՈ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ

Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացուցիչ Վալերի Լյուտինը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ:

Նա մասնակցել է Ուկրաինայի գավաթի 1/64 եզրափակչի «Օլիմպիա» — «Կրեմին» խաղի կազմակերպման գործընթացին որպես պատվիրակ:

Մրցակցությունից առաջ Լյուտինը նշել էր, որ «Օլիմպիա» մարզադաշտի խոտածածկը վատ վիճակում է, իսկ անվտանգության պահանջները չեն բավարարվում: Չնայած այս հայտարարություններին, հանդիպումը տեղի է ունեցել, իսկ զեկույցում նշված խնդիրները ներառված չեն եղել: Լյուտինն այս գործողության դիմաց ստացել է մոտ 57 եվրո:

Ավելի ուշ նա ընդունել է, որ կաշառք է վերցրել փաստաթղթերը կեղծելու նպատակով: Դրանից հետո նրա գործունեությունը կասեցվել է վեց ամսով։

 

Կիսվել սոց․ ցանցերում