ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ AMAZON-Ի ՌԵԳԻՈՆԱԼ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ 

Ճապոնացի իրավապահները խուզարկություններ են իրականացրել Տոկիոյում գտնվող Amazon-ի ռեգիոնալ գրասենյակում, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Համաձայն հաղորդման, Amazon-ի ճապոնական ստորաբաժանումը կասկածվում է հակամոնոպոլիստական օրենսդրության խախտման մեջ։

Ճապոնիայի՝ Ազնից առեւտրի պետական հանձնաժողովում կարծում են, որ Amazon-ի ճապոնական մասնաճյուղը ռեթեյլերներին ստիպում է այնպիսի գներ սահմանել իրենց ապրանքների վրա, որոնք կլինեն ավելի ցածր մյուս հարթակներում նույն ապրանքների գներից։ Բացի այդ, կա կասկածանք, որ Amazon-ի ճապոնական ստորաբաժանումը ստիպում է ռեթեյլներին օգտվել իր լոգիստիկ ծառայություններից, դրա դիմաց՝ նրանց ապրանքներն իր կայքի ավելի տեսանելի վայրերում տեղադրելով։ Նման գործելոճը ըստ պաշտոնական լիազոր մարմնի, խախտում է Ճապոնիայի հակամոնոպոլիստական օրենսդրությունը։

 

Կիսվել սոց․ ցանցերում