Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին

«Առաջիկայում այդ մասով կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանքն առաջ։ Այս պահին չեմ կարող ասել ավելին, քան հանրապետության վարչապետն է ասել»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով արագաչափերը հանելու հարցին:

Հարցին՝ արագաչափերը հանելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է՝ Պապոյանը պատասխանեց.«Ժողովուրդը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնի, դրա հնարավորությունը կունենա»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այդ հարցին. «Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որպեսզի սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ։ Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգան ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, կանցնենք 300 000 ստորագրության։ Այս հարցը պետք է լուծել համաժողովրդական ձևով»։

Կիսվել սոց․ ցանցերում