Չարենցի մահվան օր…
Լևոն Ներսիսյանի մահվան օր…
Նոյեմբերի 27-ը՝ խարիսխների չգոյության օր…
Նա իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց 1999 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 17-ն անց 5 րոպեին: Առեղծվածային է, թե՝ ոչ, բայց Ճիշտ մեկ ամիս առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ճիշտ ժամը 17-ն անց 5 րոպեին էին հնչել այն ոճրագործ կրակոցները, որոնք նրա մեջ սպանել էին հոգևոր Հայաստանի նրա երազը:
Եվ նա, որ արդեն հիվանդ էր ու երկնային կյանքի ճանապարհին, այդ մեղսագործ օրը մի կերպ հեռաձայնել էր իր սիրելի դստերն ու ասել. «Ես փակում եմ Հայաստանը»:
