Մոտ ժամանակներս՝ 2025 թվականի փետրվարին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության ժամկետը կլրանա:
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գրասենյակները գտնվում են Ջերմուկում, Կապանում, Գորիսում, Եղեգնաձորում, Մարտունում և Իջևանում։ Ռուս սահմանապահների դուրս գալուց հետո օգոստոսից նրանք նաև պարեկություն սկսեցին անել Սյունիքի Ներքին Հանդում։ Դիտորդները իրենց պարեկության ընթացքում արձանագրած հաղորդումները չեն հրապարակայնացնում, արձանագրությունների մասին տեղեկանում է միայն Բրյուսելը:
Վերջիններիս տեղակայմանը Հայաստանի ինքնիշխան տարածքում շարունակում են դեմ լինել Ադրբեջանն ու Ռուսաստանը, որոնք նրանց պարբերաբար մեղադրում են տարածաշրջանում իրավիճակը սրելու, լրտեսություն անելու համար։ Դրանից բացի, Ադրբեջանն անգամ դիտորդների հարցը առաջ է քաշում Հայաստանի հետ սպասվող Խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս տված հարցազրույցում անդրադառնալով այս լուրերին, հաստատեց դրանք՝ ասելով՝ հարցը պաշտոնական Բաքվի հետ իսկապես քննարկվում է։
«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարևորում է ոչ միայն դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգումը, այլ նաև՝ նրանց թվի ավելացումը։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում։
