Տոմս չունեցող ուղևորուհին կարողացել է խուսափել ստուգումներից և թռել է մի երկրից մյուսը

Տոմս չունեցող ուղևորուհին շրջանցել է անվտանգության ստուգումները, նախքան նրան հայտնաբերել են Նյու Յորք-Փարիզ չվերթի ժամանակ Գոհաբանության օրվա տոնական աժիոտաժի ընթացում, հայտնում է NBC News-ը։

Կինը երեքշաբթի Delta-ի 264 ​​չվերթով Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանից թռչում էր Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայան:

Դեպքի մասին տեղյակ աղբյուրը NBC News-ին հայտնել է, որ իրավապահները նրան հեռացրել են ինքնաթիռից Փարիզում վայրէջք կատարելուց հետո։

Կինը, ով օդանավ է բարձրացել առանց տոմսի, շրջանցել է ինքնության և նստեցման կարգավիճակի երկու ստուգում և նստել օդանավ, ասվում է Տրանսպորտի անվտանգության վարչության ներկայացուցչի հայտարարության մեջ:

Նա ամբողջությամբ զննվել է նախքան նստելը, ինչը նշանակում է, որ նա չի ունեցել որևէ արգելված իր և անվտանգության տեսանկյունից վտանգ չի ներկայացրել, ասել է խոսնակը:

Կիսվել սոց․ ցանցերում