«Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող և տարածող անձնաց հետ այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը»։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով հանդիպումից տեսանյութ և շարունակելով.
«Այսինքն՝ անձամբ կրթվել, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու և արդյունավետ քննարկման համար: 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»:
