Բուլղարիայում Վրաստանի դեսպան Օթար Բերձենիշվիլին թողնում է իր պաշտոնը՝ հաջակցություն ցուցարարաներին․ այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
Դեսպանի խոսքով՝ ավելի քան 20 տարի է, ինչ աշխատում է դիվանագիտական ծառայությունում, և այս ընթացքում գործընկերների հետ միասին՝ հատկապես ԱՄՆ-ի, ակտիվորեն աշխատել է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացն առաջ մղելու և ամուր ու վստահության վրա հիմնված հարաբերություններ կառուցելու ուղղությամբ։
Նա նշել է, որ այդ անխոնջ ջանքերը որևէ դեպքում չպետք է արժեզրկվեն։ Բերձենիշվիլին համերաշխություն է հայտնել բողոքի ակցիաների մասնակիցներին և դատապարտել է նրանց նկատմամբ բռնությունը։
