Վահագ Ռաշի նոր տեսահոլովակը՝ «Լռե»

Հայաստանյան երաժշտական դաշտում նորություն՝ երգիչ-երգահան Վահագ Ռաշը հանդես է գալիս նոր երգով և տեսահոլովակով: «Լռե» վերնագրով ստեղծագործությունը բալլադային ռոքի ինքնատիպ մեկնաբանություն է, որտեղ նուրբ կերպով միահյուսվել են սերն ու խոր հուզականությունը: Երգի համար ստեղծվել է յուրահատուկ անիմացիոն տեսահոլովակ՝ ձեռքով նկարված, որը բացառիկ վիզուալ պատմություն է պատմում: Հայկ Սայադյանի հեղինակած անիմացիոն աշխատանքը ոճական նոր շունչ է հաղորդել երաժշտական ստեղծագործությանը: Նախագծի վրա աշխատել է փորձառու թիմ՝ • Երաժշտություն և կատարում՝ Վահագ Ռաշ • Խոսք՝ Արթուր Սարգսյան • Գործիքավորում՝ Կարեն Արզումանյան • Ձայնային պրոդյուսինգ՝ Սերգեյ Գասպարյան Արդյունքում ստացվել է մի աշխատանք, որտեղ պոեզիան, երաժշտությունն ու անիմացիան միավորվել են՝ ստեղծելով զգայական և տպավորիչ ստեղծագործություն:

Կիսվել սոց․ ցանցերում