Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Լիվերխուլից» կրած պարտությունից հետո համարձակ հայտարարություն է արել։
«Հիշեք, որ «Ռեալը» լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ Մյունխենում։ Մենք այնտեղ կլինենք»,- ասել է իտալացի մասնագետը El Larguero-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 5 տուրերի արդյունքներով «Ռեալը» 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 24-րդ տեղը։ Մրցաշարի խմբային փուլի մնացած երեք խաղերում թիմը կհանդիպի «Ատալանտայի», «Զալցբուրգի» և «Բրեստի» հետ։
