Երևանում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 21-27-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,

Նոր Նորքում՝ նոյեմբերի 23-ին և 25-ին,

Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին,

Շենգավիթում՝ նոյեմբերի 24-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Կիսվել սոց․ ցանցերում