Նիհարեցնող դեղերը՝ վտանգ առողջության համար, որտեղից են ձեռք բերվում դրանք. բժիշկը զգուշացնում է. տեսանյութ

Մարմնի իդեալական կառուցվածք ունենալու և առավել գեղեցիկ երևելու համար այսօր մարդիկ դիմում են տարբեր միջոցների, ավել քաշից և ճարպերից ազատվելու համար՝ նույնիսկ ընդունում դեղորայքներ:

Մինչդեռ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ներզատաբան Հասմիկ Աբովյանը նկատում է՝ ճարպերից ազատվելը պահանջում է բժշկական մոտեցում, ոչ թե այլ:

Ըստ ներզատաբանի՝ բժշկական ոլորտում կա հստակ կանոն. դեղորայք չպետք է օգտագործվի առանց բժշկի նշանակման: Ծանոթ բարեկամների լավ արդյունքների վրա չպետք է հիմնվել. ինքնաբուժությունը սխալ է:

Աբովյանի խոսքով՝ դեղորայք գնելիս կարևոր է, թե որտեղից և ինչպես ենք այն ձեռք բերում։ Արդյոք լիցենզավորվա՞ծ է, թե՞ ոչ:

Մասնագետը միևնույն ժամանակ նկատում է՝ վերահսկողություն չկա նաև լայն տարածում գտած սպորտային սնունդների, սննդային կոկտեյլների օգտագործման նկատմամբ, որոնք ևս խնդրահարույց են. դրանք ունեն դեղորայքի տեսք, սակայն դեղորայք չեն, այլ սննդային հավելումներ:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում:

Կիսվել սոց․ ցանցերում