ԱՄՆ նախագահ Ջո Բшյդենը երկու քրեшկան գործով ներում է շնորհել որդուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու քրեական գործով ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին։

«Այս պաշտոնում իմ առաջին իսկ օրվանից ես ասացի, որ չեմ միջամտի Արդարադատության նախարարության որոշումներին, և ես հավատարիմ մնացի իմ խոսքին, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսնում էի, թե ինչպես են իմ որդուն ընտրովի և անարդար կերպով հետապնդում», — ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Հունիսին երդվյալ ատենակալները Հանթեր Բայդենին մեղավոր ճանաչեցին ապօրինի կերպով հրազեն գնելու մեջ: 54-ամյա Բայդեն կրտսերին առաջադրված մեղադրանքի էությունն այն է, որ 2018 թվականի հոկտեմբերին Colt Cobra 38 հատուկ ատրճանակ գնելիս նա ստել է, թե թմրանյութ չի օգտագործել։ Սակայն, ինչպես նշել է հատուկ դատախազ Դեյվիդ Վայսը, նա այն ժամանակ պայքարում էր կոկաինից կախվածության դեմ։ Վայսը նաև պնդում է, որ ԱՄՆ նախագահի որդին թմրանյութ օգտագործելիս հրազեն է ունեցել։

Այս դեպքում Հանթեր Բայդենին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում և 750 հազար դոլար տուգանք։

Կիսվել սոց․ ցանցերում