Շпլցը ժամանել է Կիև

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի, դեկտեմբերի 2-ին ժամանել է Կիեւ չհայտարարված այցով, տեղեկացրել է Tagesschau-ն։

Նա իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային, որը ենթարկվել է հարձակման Ռուսաստանի կողմից։

Այցի ընթացքում Շոլցը, մասնավորապես, նախատեսում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Շոլցը վերջին անգամ Կիեւ եկել էր 2022թ. հունիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Իտալիայի այն ժամանակվա վարչապետ Մարիո Դրագիի հետ միասին։

Կիսվել սոց․ ցանցերում