Հիվանդանոց են տեղափոխել ծնողներից մեկի մեքենայով. նոր մանրամասներ 4-ամյա աղջնակի մшհվան դեպքից

«Երեխայի ինքնազգացողությունը վատացել է, կանչել են շտապ օգնություն, որը ժամանել է 7 րոպեում, բայց որպեսզի ավելի արագ կազմակերպեն երեխայի տեղափոխումը, ծնողներից մեկի մեքենայով են տեղափոխել:

Ցավոք, այնքան ծանր վիճակում է եղել երեխան, որ կյանքը փրկել չի հաջողվել»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Երևանի մանկապարտեզներից մեկից հիվանդանոց տեղափոխված ու մահացած 4-ամյա երեխայի դժբախտ դեպքը, հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այլ մանրամասների են տիրապետում:

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 4-ամյա երեխա, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:

ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են դեպքը և հավելել, որ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե:

Հիշեցնենք՝ ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է, 4 տարեկան, որը շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:

Կիսվել սոց․ ցանցերում