Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այդ մասին հայտնում է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Քննարկվել են դեկտեմբերի 3-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ»,- նշված է գրառման մեջ:
ՔՊ-ի նիստում մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ
