Զիրոյանը նշում է ծննդյան 34-ամյակը

Դերասան Զիրոյանը նշում է ծննդյան 34-ամյա հոբելյանը: Նա ինստագրամում տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով ինքն իրեն:

Դերասանը վերջերս Tert.am Life-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ ընդունվել է թատերական ինստիտուտ, սովորում է դերասանական բաժնի 1-ին կուրսում:

«Հիմա ես ուսանողների հետ գնում եմ դասի: Նախկինում դերասանի կրթություն չեմ ունեցել ու որոշել եմ սովորել: Արշո Հարությունյանի կուրսում եմ սովորում»,- պատմել էր դերասանը:

Զիրոյանը նաև նշել էր, որ բրենդ հիմնելու միտքը միշտ իր հետ է:

«Մի օր անպայման պիտի անեմ, որովհետև գալու է մի ժամանակ, որ հրաժեշտ եմ տալու այս ամենին: Չգիտեմ դա երբ կլինի, գուցե, երբ մեծանամ, հիշողության խնդիր լինի, մեր աշխատանքի մեջ մի փոքր դժվար է լինում: Գուցե դա լինի 20 տարի հետո, ոչինչ չեմ կարող ասել այս պահին: Բայց գալու է մի պահ, երբ պետք է տեղդ զիջես նոր սերնդին»,- ասել էր դերասանը:

Կիսվել սոց․ ցանցերում