ԱՄՆ-ը հայտարարել է Ռпւսաստանի դեմ նոր պшտժամիջոցների մասին

Վաշինգտոնը նախատեսում է նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել ռուսական ֆինանսական հատվածի դեմ։

«Կհետևեն ավելի շատ պատժամիջոցներ», -նշել է Սալիվանը:

Բացի այդ, ԱՄՆ նախագահի օգնականը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մինչև 2025 թվականի հունվարի կեսերը հարյուր հազարավոր արկեր փոխանցել Ուկրաինային։

Կիսվել սոց․ ցանցերում