Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին մինչև տարածաշրջանում ԱՄՆ միջամտության ավարտը:
Այս մասին հաղորդել է Press TV-ն՝ հավելելով, որ ոչ մի նավի թույլատրված չէ անցնել այդ նեղուցով:
Նույն հաղորդագրության մեջ նշվում է, որ մի քանի նախազգուշացումներից հետո ԻՀՊԿ-ն ստիպել է նավին կանգ առնել:
Միևնույն ժամանակ Իրանի զինվորականները կոչ են արել Միացյալ Նահանգներին պահպանել փոխըմբռնման հուշագրի պայմանները՝ համարելով, որ ԱՄՆ միջամտությունը՝ Հորմուզի նեղուցով անօրինական միջանցք ստեղծելով, խաթարում է անվտանգությունը:
