Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Tesla»-ն

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «Սաս» սուպերմարկետի հարևանությամբ բախվեն են Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արամ Ն.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեկեկությունների, տուժածներ չկան:

Բախման հետևանքով էլ «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում` բախվելով ծառին:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Լ

Կիսվել սոց․ ցանցերում