Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աղվանու հենակետի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Ժորա Պողոսյանն ու Դավիթ Մինասյանը:
Պարզվել է, որ բեռնատարն ընկել է սահքի մեջ, ինչի պատճառով էլ ճանապարհն ամբողջությամբ փակվել է:
Այս պահին փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները փորձում են ավտոմեքենան դարձի բերել:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
