Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելիչ համատեղ միջոցառման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից առգրավել են ձկնորսական 2 նավակ։
Ինչպես հայտնել են տեսչական մարմնից, Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60.2կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։
