Փանիկում հացի թանգարան կա. տոմսով դարձրեք մուտքը, եկամուտ կստանաք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Փանիկ բնակավայրում ընթացքի մեջ են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սուբվենցիոն ծրագրի շրջանակում աշխատանքները մեկնարկել են 2021 թ.-ին, ավարտը նախատեսվում է այս տարի։ Կատարվել է աշխատանքների 80%-ը: Ծրագրի արժեքը 165 մլն դրամ է, որի 45 տոկոսը հատկացվել է պետբյուջեից»,- գրել է նա:

Փաշինյանին զարմացրել է, որ Փանիկում հացի թանգարան կա, որտեղ չորացրած հարցեր են ցուցադրված: «Փանիկում հացի թանգարան կա, անպայման եկեք, նայեք»,-ասաց նա:

Հետո պարզվեց, որ նաեւ թանգարանը թղթադրամների բաժին ունի: Փաշինյանն առաջարկեց վճարովի դարձնել թանգարան այցելությունը. «Այդքան գովազդ արեցի, տոմսով արեք, եկամուտ կլինի: Տուրիզմի կոմիտեին պետք է ասել այս թանգարանի մասին

Մանրամասները` տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում