Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմшնադրական ճանաչելու վերաբերյալ հայցը

Վրաստանի Սահմանադրական դատարանը չի ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցերը։

Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, ՍԴ-ն որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին:

9 հոգանոց պլենումի որոշմանը չեն համաձայնել և հակադիր կարծիք են գրել երկու դատավորներ՝ Թեիմուրազ Տուղուշին և Գիորգի Կվերենչխիլաձեն:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 19-ին հայց է ներկայացրել ՍԴ և պահանջել ընտրությունները ճանաչել հակասահմանադրական՝ ընտրությունների գաղտնիության, համընդհանրության և ազատ ընտրությունների անցկացման իրավունքները խախտելու պատճառով։

Նույնաբովանդակ հայց էին ներկայացրել նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները: ՍԴ-ն երկու հայցն էլ համատեղ է քննել։

Հայցվորները պահանջում էին չեղյալ համարել ընտրական արձանագրությունները, այդ թվում՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի բավարարումը հավասարազոր կլիներ նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտության:

Կիսվել սոց․ ցանցերում