Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև պլանավորված հանդիպում չկա։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանը դեկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով կմեկնի Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Մալթայում է գտնվելու նաև Ադրբեջանի արտգործնախարարը։
