Վրաստանի վարչապետն ասել է, որ «ազգային մայդանի» փորձը ձախողվել է

 

Վրաստանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը երկրում, ընդդիմության փորձը՝ կազմակերպել «ազգային մայդան» ձախողվել է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ձախողված «ազգային մայդանից» հետո տեսնում եք, որ որոշակի ուժեր, բռնի խմբեր փորձեցին ինչ-որ կերպ վնասել մեր երկրի շահերը, այդ թվում՝ բիզնես գործունեությունը և այլն»,-ասել է «Կոբախիձեն։

Վարչապետը նաև ափսոսանք է հայտնել, որ ցուցարարների խմբերի բռնի գործողությունները չեն դատապարտվել Եվրամիության և Միացյալ Նահանգների քաղաքական գործիչների և դիվանագետների կողմից։

«Մենք հուսով ենք, որ գոնե ապագայում կտեսնենք նման դատապարտում»,- նշել է Կոբախիձեն։

Նաև, ըստ նրա, «կոնկրետ մարդկանց կողմից չդատապարտելը ընկալվում է որպես բռնության կանաչ լույս»։

Կիսվել սոց․ ցանցերում