Ես վարչապետին ասացի, պարոն վարչապետ աղաչում եմ, ձեր խնդրանքը հետ կանչեք, արդարացի չի, ասաց՝ չեմ կարող, ես էլ ասացի՝ ես էլ չեմ կարող. Աղազարյան

Ես հստակ գիտեմ, որ 6-7 տարի, տարբեր հատուկ ծառայություններ ՖԲ-ի ու անձնական նամակագրությունների միջոցով, աղջիկ կամ տղա, ինձ նամակներ են գրում։ Ես հանգիստ պատասխանել եմ, ով իրեն ուրիշ բան է թույլ տվել՝ ես ավելի ուրիշ բան եմ թույլ տվել։ Ես չէի ուզենա, որ դրանք հրապարակվեն։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը

«Հատկապես եթե հիշում եք, երբ համալիրում Ադրբեջանի դրոշն այրեցին՝ ես մի գրառում արեցի այդ օրերին, այդ գրառման հետևանքով 2-3 օր հարձակումների տակ էի։ Ես այդ ժամանակ եմ ասել, որ իմ էջը կոտրվել էր ու իմ անունից ինչ որ մեկը պաշտպանել է ինձ իմ էջով ու հայհոյախառը զրույցներ են եղել։ Ես երեխա երեխա ժամանակներից պրոբլեմին չեմ շրջվել մեջքով։ Ես նայել եմ պրոբլեմի աչքերին ու լուծել եմ էդ պրոբլեմը, ոչ ոք չի կարող ինձ ասել՝ քո սենց-ընենցը, ես ասեմ՝ գիտեք ինչ, ես ձեր մակարդակի չեմ իջնի։ Ինքը 1 հատ կասի՝ 10-ը կստանա։ Հետևապես ես չեմ բացառում այդ զրույցներում ինչ-որ բաներ եմ ասել։ Հիմա կարող ենք մեր խմբակցությունից 2 հոգի նաև 2 լրագրող գնանք-նստեց այդ գրառումները ծայրից ծայր կանդանք, որ իմանանք որտեղից է գալիս ու ուրէ գնում»,-ասաց նա հավելելով, որ ամենայն հավանականությամբ կդիմեն Քննչական կոմիտե՝ հակակոռուցիոն կոմիտեի քննիչին պատասխանատվության կանչել»։

Դիտարկմանը, թե բարոյական դաշտ ասելով՝ հայհոյե՞լը նկատի ունեն, թե սիրուհի ունենալը՝ Աղազարյանը զարմացավ, թե սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է

Անդրադառնալո իր նկատմամբ քրեական գործերին՝ նա նշեց, որ ամենասարսափելին այն է, որ այս ամենը այն չէ, այս ամենը առիթ են։ «Սարսափելի բաներ են կատարվում, որոնց մասին հիմա չեմ ասի, մի քանի ամսից կպարզվի»,-ասաց նա։

Հեռախոսում եղած տեղեկատվությանը վարչապետի մոտ հայտնվելու օրինականությանը վերաբերող հարցին ի պատասխան ՝ Աղազարյանն ասաց. «Ես վարչապետին ասացի, պարոն վարչապետ, ես ձեզ խնդրում եմ, աղաչում եմ, ձեր խնդրանքը հետ կանչեք, որովհետև այն արդարացի չի։ Ասաց՝ եմ կարող, ես էլ ասացի՝ ես էլ չեմ կարող»,-ասաց նա ։

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել սոց․ ցանցերում