Ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
«Երբ Գառնիկ Դանիելյանը հարց էր տալիս, հիշում էի, որ երեք-չորս ամիս անց ավելի կրքոտ տոնայնությամբ ասում էր՝ Ոսկեպարի եկեղեցին տալիս ենք Ադրբեջանին։ Հիմա նույն կրքով փորձում է բացատրել, որ ավտոբուսները չգիտեմ՝ ինչ ենք անում։ Ինձ համար ակնհայտ է, որ քաղաքապետարանը գործուն միջոցներ է ձեռնարկել ավտոբուսների ոլորտում ստվերը կրճատելու համար, չեմ համարձակվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդները այդ ստվերի օգտվող թիվ մեկ շահառուն են եղել, ո՛չ, իհարկե, չի եղել, դա եղել է համակարգված մեխանիզմ, և ակնհայտ է, որ այդ ինչ-որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է»,- նկատեց նա։
Ըստ վարչապետի՝ սա ստվերի դեմ պայքար է և տրասնպորտային սպասարկման որակի պայքար․ «30 տարի մեր երկրում կա թեմա՝ հասարակական տրանսպորտի սպասարկման որակը՝ սկսած ծխելուց, որտեղ հինգ մարդ հավաքվում է, գնում եք գլխին կանգնում, էն հույսով, որ չգիտեմ՝ ինչ եք անելու»։
