Հայաստանում տաքսիները երեք ամսում գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոն․ վարչապետ

Հայաստանում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոններ։

Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ վարչապետը։

Նա հիշեցրեց․ «Հիշում եք, որ սեպտեմբերից որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գերենացնեին, և ՊԵԿ նախագահը ինձ մի թիվ է զեկուցել, մասնավորպաես սեպտեմբերից-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ, որի շրջանառությունը 29 մլն դրամի է։ Այսինքն՝ 1000 դրամից ավելի, ընդ որում, թիվը աճողական է, առաջին ամսում եղել է 5 մլն դրամ։

Ուրախությամբ եմ արտահայտում սա, և ուզում եմ այս համակարգը ներդրած և տաքսիներում ՀԴՄ կտրոններ գերենացնող մեր հայրենակիցներին շնորհակալություն հայտնել»,- նկատեց նա։

Վարչապետը նշեց, որ սկզբում կար անհանգստություն այդ հարցի հետ կապված, սակայն կտրոնների վերաբերյալ որոշումը ճիշտ է եղել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում