Միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի կմ 77 հատվածում (գ․Արախվեթի) իրականացվում են հենապատի կառուցման աշխատանքներ, որի պատճառով մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ, նշված հատվածով ավտոտրանսպորտի տեղաշարժը կիրականացվի մասնակի սահմանափակումներով՝ երթևեկելի մեկ գոտու կիրառմամբ:
Այս մասին հայտնել է Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտը:
Ճանապարհի նշյալ հատվածում կտեղադրվեն համապատասխան նշաններ։
Երթևեկությունը կիրականացնի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
