Ընդդիմությունը նման է այն տատիներին, որոնք բանավիճում են հեռուստացույցի հետ, ժողովո՛ւրդ, դուք այդ հեռուստացույցի մեջ եք. Կոնջորյան (տեսանյութ)

Այս օրենսդրական փոփոխությունը ճգնաժամային կառավարմանը միտված փոփոխություն է, և այստեղ մենք հրշեջի գործառույթ ենք իրականացնում, իսկ այդ հրդեհը մեր մեղքով չի, որ առաջացել է:

Այս մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ն արատահերթ նիստ է հրավիրել, որով ցանկանում է վարչապետին Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն տալ:

Կոնջորյանը նշեց, որ երբ հնչում են հարցեր, թե տարբեր համայնքներում ինչու են այս իրավիճակներն առաջանում, և ինչու օրենսդրությունն այդ բազմաշերտ կյանքի ոչ բոլոր հարցերն է հասցնում կարգավորել, պատճառն այն է, որ Հայաստանի բոլոր համայնքներում  թևակոխել ենք համամասնական ընտրակարգի:

Կիսվել սոց․ ցանցերում