Համաձայնության ենք եկել նախաբանի և Խшղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ. Միրզոյան

Հայաստանը առաջընթաց է գրանցել Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Այս մասին ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Կիսվել սոց․ ցանցերում