Ես ընտրվել եմ 5 տարով և կմնամ մինչև վերջ. Մшկրոնը հրաժարվել է հրաժարական տալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և մտադիր է ամբողջությամբ կատարել պետության ղեկավարի իր երկրորդ հնգամյա մանդատը, չնայած կառավարության հրաժարականին։

«Մանդատը, որը դուք ինձ վստահել եք ժողովրդավարական ճանապարհով, տրված է հինգ տարով, և ես այն ամբողջությամբ կկատարեմ մինչև վերջ», — ասել է Մակրոնը կառավարության հրաժարականից հետո ֆրանսիացիներին ուղղված ուղերձում։

Հեռարձակումն իրականացվել է Ելիսեյան պալատի «X»-ի պաշտոնական հաշվում։

Դեկտեմբերի 5-ին պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեին անվստահության քվե հայտնելուն, որն առաջ է քաշել ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը։ Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել է 577 խորհրդարանականներից 331-ը։

Բարնիեն հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ Մակրոնն ընդունել է այն։ Ֆրանսիայի կառավարությունը 1962 թվականից ի վեր առաջին անգամ լուծարվել է։ Այն աշխատել է ըամենը 90 օր և դարձել ամենակարճը երկրի պատմության մեջ։

Ընդդիմությունն անմիջապես պահանջել է անձամբ Մակրոնի հրաժարականը։ Միաժամանակ, Մակրոնը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ նախագահի պաշտոնից։

Կիսվել սոց․ ցանցերում