Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքներն արդեն մեկնարկել են

ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ մեկնարկել են Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:

Հիշենենք՝ 15 մետր բարձրություն ունեցող տոնածառը մատակարար ընկերությունը գնել է Վրաստանից:

Տոնածառի հետ ձեռք են բերվել նաև համապատասխան զարդարանքներն ու դեկորները:

Շիրակի մարզպետը փոխանցել է՝ տոնածառը, անհրաժեշտ զարդարանքներն ու դեկորները գնելու համար 20 մլն դրամից մի փոքր ավել է ծախսվել:

Կիսվել սոց․ ցանցերում