Եթե սկսենք վիճել՝ հետագայում ավելի վատ կլինի․ Էդուարդ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ թիմը պետք է միասնական ուժերով հաղթահարի խաղում նկատվող անկումը: Հայտնում է Armsport-ը։

«Կրասնոդարը» ՌՊԼ-ի շրջանակում երեք տուր շարունակ չի հաղթել և կորցրել է առաջնության աղյուսակի առաջին հորիզոնականը։ Դեկտեմբերի 8-ին «Ցուլերը» 18-րդ տուրի շրջանակում կմրցեն «Լոկոմոտիվի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին։

«Ոչ մի արտառոց բան չի պատահել։ Սա ֆուտբոլ է։ Եթե մենք հիմա սկսենք վիճել, ապա հետագայում ավելի վատ կլինի։ Մենք պետք է ուժեղ լինենք, միասնական և միասին հաղթահարենք դժվարությունները», -հայտարարել է Սպերցյանը «Матч ТВ»-ի «Все на Матч!» ծրագրի եթերում։

Կիսվել սոց․ ցանցերում