Այս տարի Մոսկվայում ամանորյա հրավառություն չի նախատեսվում։
Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նախորդ տարի նույնպես Մոսկվան հրաժարվել էր հրավառություններից Ամանորի և Սուրբ Ծննդի նախաշեմին։
Նոյեմբերի վերջին Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուսևը Ռուսաստանի շրջանների ղեկավարներին առաջարկել էր հրաժարվել ամանորյա հրավառությունից։
Գուսևը նաև ընդգծել է, որ տարածաշրջանային իշխանությունները պետք է դիտարկեն հրավառություն սկսելուց հրաժարվելու հնարավորությունը և «օգտագործեն խնայված միջոցները հատուկ ռազմական գործողության մասնակիցներին և նրանց ընտանիքներին վճարելու համար»:
