ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք
ձևավորող և տարածող անձանց հետ դեկտեմբերի 6-ին քննարկել է հետևյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։
Այս մասին սոցցանցի իր էջում Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Այսինքն՝ անձամբ կրթվել, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև։
Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու, արդյունավետ քննարկման համար:
2025 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ»:
