Փայտանյութով բարձված «ՈՒԱԶ»-ը բախվել է քարերին, շրջվել և հայտնվել անտառում. տпւժել են հայրն ու անչափահաս որդին

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 51-ամյա Վոլոդյա Ա.-ն իր վարած՝ փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Դսեղ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել անտառում։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով Վոլոդյա Ա.-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ն. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որդուն էլ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Կիսվել սոց․ ցանցերում