Գյումրիի նախնական ընտրությունների 2-րդ օր. շրջիկ խմբերը շարունակում են այցելել քաղաքացիների տներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էջում հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ Գյումրիի նախնական ընտրությունների երկրորդ օրը,  շրջիկ խմբերը շարունակելու են այցելել քաղաքացիների տներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 8-ին Գումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները:

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել է և կպայքարի 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Կիսվել սոց․ ցանցերում