ՀՀ-ում անշարժ գույքի շուկայում գնի իջեցում տեղի չի ունենա, շինանյութի գինը բարձրանում է․ Գրիգորյան

Խնդիրներն այնքան շատ են, որ մեկ օրն անգամ չի բավականացնի՝ ցանկը սպառելու համար։ Խնդիրներից գերկարևորներից մեկը վերաբերում է մատակարարող ծառայություններ-կառուցապատողներ խնդիրներին, մասնավորապես՝ ՀԷՑ-ի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, Գազպրոմ Արմենիայի հետ հարաբերություններում խնդիրներին։ Մյուս խնդիրները, որոնք մշտական են և վերջ չունեն․ դրանք՝ պետական և համայնքային իշխանության մարմինների կողմից վարչարարության գործընթացում ժամկետների ձգձգումներն ու ուշացումներն են, իսկ կառուցապատման ծրագրերը՝ յուրաքանչյուր ուշացած օրվա համար արժենում է գումար։ Երրորդ խումբ խնդիրները՝ մշտապես փոփոխվող իրավական կարգավորումներն են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառուցապատողների հայկական ասոցացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Անդրադառնալով գներին՝ Գրիգերյանը նշեց, որ վերջին տարիներին գները միայն թանկանում են, շինարարական ինքնարժեքը թանկանում է, ինչը պայմանավորված է շուկաներում ապրանքների և շինանյութի գներով, ինչպես նաև՝ պետության քաղաքականությամբ, մասնավորապես՝ հանրային ծառայությունների հետ կապված լրացուցիչ ծախսերը, տեղական տուրքերը և վճարումները՝ Երևանում՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինթույլտվության գծով, որոնք առաջ կամ չկային, կամ քիչ էին, իսկ այժմ բավականին մեծ են։

Բացի այդ, ընդհանուր ապրանքը՝ նյութերը, աշխատուժը թանկացել է, ինչը հանգեցրել է նաև այս ոլորտում ինքնարժեքի բարձրացման։

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվել սոց․ ցանցերում