«Ասшդին ևս պետք է տրամադրվի ՌԴ քաղաքացիություն՝ ինչպես Յшնուկովիչին». Պետդումա

Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին պետք է տրամադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Այս մասին «Աբզաց» ինտերնետ պարբերականին հայտնել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը։

Նա նշել է, որ տարեկան մոտ 700 հազար մարդ ռուսական անձնագիր է ստանում, և նրանց բացարձակ մեծամասնությունը բոլորովին նշանավոր մարդիկ չեն։

Պատգամավորի խոսքով՝ եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացի կարողացել է դառնալ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ապա քաղաքացիություն պետք է տրամադրվի նաև Ասադին, որը, չնայած իր նկատմամբ ներկայիս բացասական վերաբերմունքին, բավականին շատ բան է արել Ռուսաստանի համար:

Կիսվել սոց․ ցանցերում