Քայլ-քայլ առաջ ենք գնում. «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառուն զարգացրել է ձիթապտղի արտադրությունը. տեսանյութ

Արուս Ղազարյանը 2020 թվականին է հիմնել բիզնեսը։ Այնպիսի գործ ընտրեց, որ տարածքում ոչ ոք դեռ չէր զբաղվում դրանով․ ամուսնու հետ որոշեցին Դեղձավան գյուղը հայտնի դարձնել իր ձիթապտղով ու ձիթայուղով։

Բերքը ստանում են իրենց այգուց, սակայն բիզնեսի համար սեփական այգու պտուղները չեն բավարարում և անհրաժեշտ քանակը լրացնում են տարածքում ձիթապտղի այգիներ ունեցող գյուղացիներից գնելով։

Արտադրական ծավալները ավելացնելու մասին էր մտածում Արուս Ղազարյանը, երբ համացանցից տեղեկացավ նախ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով բարեգործական ընթրիքի, ապա նաև դրամաշնորհային նախաձեռնության մասին։ Արուսը դիմեց, անցավ բոլոր փուլերը ու հայտնվեց լավագույն 42 սկսնակ կին գործարարների շարքում․ Արուսի ներկայացրած բիզնես պլանը երկրորդն էր՝ ամենաբարձ միավորներ հավաքածների շարքում։

 

Կիսվել սոց․ ցանցերում