Մխիթարյանը՝ Սերիա Ա-ի տուրի խորհրդանշական հավաքականում

Ա Սերիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Իտալիայի 2024/25թթ․ առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ վաստակած 7,5 միավորով։

Հիշեցնենք՝ «Ինտերը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել էր «Պարմային»։

Հայ կիսապաշտպանը դարձել էր երկու գոլային փոխանցման հեղինակ։

Կիսվել սոց․ ցանցերում