ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսվել է իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հոդվածով, որը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։
Թրամփը Truth Social-ի իր օգտահաշվում հրապարակել է Ուիթքոֆի հոդվածը, որը գրվել է Washington Examiner-ի համար:
Ուիթքոֆը գրել է. «Նախագահ Թրամփի խիզախ և հեռատես ղեկավարության շնորհիվ այսօր նշվում է այս երկու երկրների միջև խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման մեկամյակը, որը իսկապես ուշագրավ նվաճում է։ Նախագահը դուրս է եկել նախկին սահմանափակումներից՝ առաջնահերթությունը տալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը»։
