ՔՊ-ն այս պահին քննարկում է Հակոբ Ասլանյանի հարցը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ  է անում, ըստ տեղեկությունների՝  թեման Հակոբ Ասլանյանի այսօրվա հայտարարությունն է: Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը:

Քիչ առաջ ԱԺ եկավ պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ մասնակցելու նիտին:

Նկատենք, որ նիստին մասնակցում են քիչ թվով պատգամավորներ: Պատգամավորները չեն բացառում, որ նիստի ժամանակ կքննարկվի նաև Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ չգիտի՝ Հակոբ Ասլանյանի գլխում ինչ է կատարվում, համապատասխան մասնագիտական որակավորում չունի:

Կիսվել սոց․ ցանցերում